ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյան. Դուք՝ բոլորդ, վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանի միջազգային կշիռը քառապատկել եք

Նիկոլ Փաշինյան. Դուք՝ բոլորդ, վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանի միջազգային կշիռը քառապատկել եք
29.04.2018 | 21:47

Այսօր արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ` ասաց Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում: Նա ընդգծեց, որ հանդիպման ընթացքում երկկողմանի արձանագրվել է` քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչնչով չի սպառնում:

«Առաջիկայում հայ-ռուսական հարաբերություններն իրապես զարգանալու և խորանալու են, և ՀՀ պետական և ազգային շահերը այս համատեքստում միայն ու միայն առավելություններ և օգուտներ են ստանալու: Սա, կարծում եմ, չափազանց կարևոր արդյունք է»,- նշեց նա և ընդգծեց, որ նպատակ ունի նաև զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Վրաստանի և Իրանի հետ:
«Դրա համար կան բոլոր նախադրյալները, որովհետև դուք՝ բոլորդ, վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանի միջազգային կշիռը, հեղինակությունը, կրկնապատկել, եռապատկել, քառապատկել եք»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ